Սամսուն-2016. Արթուր Հովհաննիսյանն ու Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակիչում են

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթանում է բռնցքամարտի Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարը:

Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Արթուր Հովհանիսյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս են եկել քառորդ եզրափակիչ:

Հովհաննիսյանը հաղթել է Բուլղարիան ներկայացնող Տինկո Բանաբակովին, իսկ Բաչկովն առավելության է հասել իտալացի Վիչենցո Արեչայի նկատմամբ՝ հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Քառորդ եզրափակիչի մենամարտերը տեղի կունենան ապրիլի 13-ին:

Հիշեցնենք, որ այսօր հաղթանակ էր տարել նաև Անուշ Գրիգորյանը:

Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգա նաև 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ