Սամսուն-2016. Արման Հովհիկյանը մեկնարկեց հաղթանակով

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Արման Հովհիկյանը մեկնարկային մենամարտում հաղթեց Իտալիան ներկայացնող Սալվատորե Կավալարոյին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ մրցելու է Ռիտի Ամբագո (Դանիա)-Զոլտան Հարչսա (Հունգարիա) զույգի հաղթողի հետ՝ հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Մենամարտը տեղի կունենա ապրիլի 12-ին:

Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ է դուրս գալու նաև 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, ով իր առաջին մենամարտում մրցելու է Գերմանիան ներկայացնող Ռոբերտ Հարությունյանի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ