Սամսուն-2016. Արամ Ավագյանը քառորդ եզրափակիչում է

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի 1/8 եզրափակիչում Հայաստանը ներկայացնող 56 կգ քաշային Արամ Ավագյանը հաղթեց Գերմանիան ներկայացնող Էլ-Հագ Օմարիին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ՝ հայտնում է ՀԲՖ-ն:

Մեր մարզիկը 3 ռաունդներում էլ առավելության հասավ մրցակցի նկատմամբ:

Ավելի վաղ տեղեկացրինք, որ այսօր պարտվել են Արման Հովհիկյանն ու Նիկոլ Արությունովը:

Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգա նաեւ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ