Սամսուն-2016. Անուշ Գրիգորյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ` 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: 1/8-ում մեր մարզուհին առավելության հասավ Ռումինիան ներկայացնող Պերիոչ Լակրամիորայի նկատմամբ:

Կիսաեզրափակչի համար մենամարտը տեղի կունենա ապրիլի 13-ին:

Հիշեցնենք, որ այսօր ռինգ են դուրս գալու նաեւ 64 կգ Հովհաննես Բաչկովը, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը:

ՀԲՖ մամուլի ծառայություն

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ