Սամպաոլին հայտարարել է՝ հեռանալու է «Սևիլյայից». հայտնի է մարզչի նոր աշխատավայրը

«Սևիլյայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին հայտարարել է, որ մոտ է Արգենտինայի հավաքականը գլխավորելուն:

Արգենտինացի մասնագետն իսպանական ակումբում է աշխատում 2016 թվականից և թիմի գլխավորությամբ հասել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ, իսկ Լա Լիգայում եզրափակիչ տուրից առաջ 4-րդ հորիզոնականում է:

«Որպես արգենտինացի՝ ես չեմ կարող բաց թողնել երկրիս հավաքականը գլխավորելու հնարավորությունը, նույնիսկ եթե ստիպված եմ հեռանալու Եվրոպայից, որտեղ աշխատանքս լավ է ընթանում: Ես պետք է լինեմ այնտեղ:

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան և «Սևիլյան» այժմ պետք է կարգավորեն պայմանագրային հարցերը: Դրանք կարվեն «Օսասունայի» հետ վերջին հանդիպումից հետո: Մենք երջանիկ ենք, քանի որ Իսպանիայում հետ ենք մնում միայն լավագույն երեք թիմերից: Մինչ 30-րդ տուրը մենք «Ռեալի», «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» հետ պայքարել ենք չեմպիոնության համար:

Արգենտինայից ստացված առաջարկը լիովին փոխեց իմ պլաններն Իսպանիայում: Ես ծանր ապրումներ եմ ունեցել՝ փորձելով հարմարվել եվրոպական ֆուտբոլին, և ես հասա նրան, ողջ Եվրոպան մի շրջան անընդհատ խոսում էր «Սևիլյայի» մասին: Ես շատ երջանիկ եմ այս ակումբում, բայց Արգենտինան մնում է Արգենտինա»,- ասել է Սամպաոլին:

Հավելենք՝ արգենտինական կողմը պետք է 1,2 մլն եվրո վճարի «Սևիլյային»՝ Սամպաոլիի հետ գործող պայմանագիրը խզելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ