Սամբոյի պատանիների և երիտասարդների ԱԱ. Արթուր Մանուկյանը՝ մեդալակիր

Ռումինիայի Պլոեշտի քաղաքում մեկնարկել է սամբոյի 2016թ. աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությունը:

Մրցումային առաջին օրը հայ մարզիկներից Արթուր Մանուկյանը Հայաստանի համար նվաճել է առաջին մեդալը՝ հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

48 կգ քաշային կարգում հանդես եկող մեր պատանի մարզիկը եզրափակչում հանդիպել է Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Երյոմինին ու թեև հաղթելիս է եղել գոտեմարտի առաջին հատվածում, վերջում կորցրել է զգոնությունն ու արդյունքում պարտվել:

Արթուրն արժանացել է աշխարհի առաջնության արծաթե մեդալի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ