Սամբոյի Հայաստանի թիմը աշխարհի առաջնությունից վերադարձավ 5 մեդալով

Նոյեմբերի 13-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվեց սամբոյի Աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում էին 12 մարզիկներ: Նրանցից 4-ը Արցախից էին:

Մարտական սամբոյի առաջնության մինչև 68 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց Վաչիկ Վարդանյանը: Վերջինս 2010թ. աշխարհի չեմպիոն է ու 2012թ. փոխչեմպիոն:

4 հայ մարզիկներ արժանացան բրոնզե մեդալների՝ Ասյա Լալազարյան (48 կգ), Տիգրան Կիրակոսյան (52 կգ), Մաքսիմ Մանուկյան (57 կգ), Դավիթ Գրիգորյան (82 կգ):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ