Սամբոյի Հայաստանի առաջնության չեմպիոնները հայտնի են

Սամբոյի մեծահասակների Հայաստանի առաջնությունը կայացավ, որին մասնակցել են 90 մարզիկներ մարզերից, Երևանից և Արցախից:

Հայաստանի չեմպիոնի կոչումը ըստ քաշային կարգերի նվաճեցին՝ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Հովհաննես Ալեքսանյանը (62 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ), Դավիթ Գրիգորյանը (82 կգ), Էդիկ Պետրոսյանը (90 կգ), Արթուր Բունիաթյանը (100 կգ) և Հակոբ Առաքելյանը (+100 կգ):

Առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են մեդալներով, դիպլոմներով և դրամական պարգևներով: Իսկ չեմպիոնները Հայաստանի Հանրապետությունը կներկայացնեն Եվրոպայի առաջնությանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ