Սաբալետան մնում է «Մանչեսթեր Սիթիում»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Պաբլո Սաբալետան խոստովանել է, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում բազմաթիվ առաջարկներ է ստացել այլ ակումբներից, սակայն որոշել է մնալ իր ներկայիս ակումբում:

«Մեկ տարի է մնացել պայմանագրիս ժամկետի ավարտին, այդ պատճառով շատ ակումբներ ցանկանում էին ձեռք բերել ինձ: Մի քանի առաջարկ եմ ստացել, սակայն նույնիսկ չեմ դիտարկել դրանք, քանի որ ցանկանում էին զրուցել գլխավոր մարզչի հետ մրցաշրջանի մեկնարկից առաջ:

Ուրախ եմ, որ մնացի «Ման Սիթիիում»: Այս ակումբում վաղուց եմ հանդես գալիս, «Մանչեսթերը» հզոր ակումբ է»,-նշել է Սաբալետան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ