Ռուսլան Կորյանը տուգանայինից հերթական գոլն է խփել

Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի 15-րդ տուրում «ԲՄԱ-Խաբարովսկն» ընդունել էր «Վոլգարին»:

Տանտերերին հաջողվել է առավելության հասնել 2-1 հաշվով:

«ԲՄԱ-Խաբարովսկի» կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի թեկնածու Ռուսլան Կորյանը, որը հանդիպման 7-րդ րոպեին հիանալի է իրացրել տուգանային հարվածը:

Հիշեցնենք, որ Կորյանը տուգանայինից գոլ էր խփել նաև նախորդ տուրում:

Ռուսլան Կորյանի՝ տուգանայինից խփած գոլը փրկել է իր թիմին պարտությունից

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ