Ռուսլան Կորյանը միացել է Հայաստանի հավաքականին

Հայաստանի հավաքականին է միացել «ԲՄԱ Խաբարովսկի» հարձակվող Ռուսլան Կորյանը, ով Երևան է ժամանել հոկտեմբերի 8-ի երեկոյան՝ հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստան-Ռումինիա հանդիպումից առաջ տեղի ունեցած նախավարժանքի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը վնասվածք էր ստացավ, որի պատճառով չկարողացավ մասնակցել հանդիպմանը։ Բուժզննումից հետո պարզվել է, որ Գեղամ Կադիմյանի վնասվածքը թույլ չի տա ֆուտբոլիստին մասնակցել Լեհաստան-Հայաստան հանդիպմանը։

Նշենք, որ խաղին որակազրկման պատճառով չի մասնակցի նաև Գոռ Մալաքյանը։ Այսպիսով՝ Հայաստանի ազգային հավաքականը Լեհաստան կմեկնի 22 ֆուտբոլիստներով։

Հիշեցնենք, որ Կորյանը «ԲՄԱ Խաբարովսկի» կազմում երկու խաղ անընդմեջ տուգանայինից գոլի հեղինակ էր դարձել:

Կորյանի գոլը 14-րդ տուրում՝

Կորյանի գոլը 15-րդ տուրում՝

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ