Ռուսլան Կորյանը գոլի հեղինակ է դարձել

Ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի 10-րդ տուրում «Տյումենն» ընդունել էր «ԲՄԱ-Խաբարովսկին»: Վերջինի կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի 28-ամյա հարձակվող Ռուսլան Կորյանը:

Կորյանը փոխարինման է դուրս եկել 46-րդ րոպեին, իսկ 64-րդ րոպեին դիպուկ իրացնելով 11-մետրանոցը՝ օգնել է իր թիմին հաղթանակ տանել արտագնա խաղում: Հանդիպումն ավարտվել է 1:3 հաշվով:

Նշենք, որ Կորյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «ԲՄԱ-Խաբարովսկի» 9 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ:

Հավելենք, որ «ԲՄԱ-Խաբարովսկը» գլխավորում է հայ մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ