Ռուսլան Կորյան. «Չի կարելի հանձնվել, որովհետև խաղում ենք հայրենիքի համար»

Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը Չեռնոգորիայի դեմ խաղից հետո պատասխանեց VivaroNews.am-ի թղթակցի հարցերին.

– Ի՞նչ տպավորություններ ունեք խաղից:

– Շնորհավորում եմ բոլորիս: Ինչպիսի տպավորություններ կարող է լինել նման խաղից հետո: Կարծես առաջին կեսում լավ էինք սկսել, բայց ինքներս մեզ մի քանի գոլ բերեցինք: Լավ է, որ չհանձնվեցինք ու խաղը հետ բերեցինք:

– Ի՞նչ էիք մտածում 0-2 հաշվից հետո:

– Չի կարելի հանձնվել: Չի կարելի, որովհետև մենք խաղում ենք մեր հայրենիքի համար, մարդիկ գալիս են, ողջ սրտով երկրպագում, ուստի մենք չէինք կարող մեզ թույլ տալ հանձնվել:

– Իսկ ինչ ասեց մարզիչը առաջին կեսից հետո:

– Նույնն էլ նա ասեց: Որ չպետք է գլուխներս կախենք, պետք է աշխատենք, ու արդյունքը կգա: Իհարկե, բախտերս էլ բերեց, բայց այս ամենը պետք էր վաստակել:

– Ի՞նչպես եղավ, որ թիմը այդպես կերպարանափոխվեց:

– Մենք աստիճանաբար կայանում ենք որպես թիմ, խաղակցվում ենք: Սա, ընդհանրապես, իմ առաջին խաղն էր մեկնարկային կազմում:

– Ի՞նչ է տալիս Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը թիմում:

– Կարճ ասեմ՝ Հենրիխը մեր թիմի ամեն ինչն է: Նա թե պահեր է ստեղծում, թե պահում է խաղը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ