Ռուսաստան – Սլովակիա. Հայտնի է հանդիպման լավագույն ֆուտբոլիստի անունը

Ֆուտբոլի Եվրո 2016-ի B խմբի 2-րդ տուրում Սլովակիայի հավաքականը 1:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ռուսաստանի ընտրանու նկատմամբ:

Եվրո 2016-ի պաշտոնական թվիթերյան էջը խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Սլովակիայի հավաքականի ֆուտբոլիստ Մարեկ Համշիկին, ով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ:

Այս պահին Սլովակիայի հավաքականն Ուելսի ընտրանու հետ 3 միավորով կիսում է առաջին հորիզոնականը, սակայն ուելսցիները մեկ խաղ պակաս են անցկացրել: Հիշեցնենք, որ Սլովակիայի ու Ուելսի հավաքականների հետ նույն խմբում են Անգլիայի ու Ռուսաստանի ընտրանիները, որոնք վաստակել են 1 միավոր: Անգլիայի հավաքականը դեռևս չի անցկացրել 2-րդ տուրի իր հանդիպումը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ