Ռուսական թիմը բանակցել է Մոուրինյոյի գործակալի հետ

Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գործակալի հետ բանակցություններ են վարել ռուսական «Զենիթի» ներկայացուցիչները՝ հայտնում է Спорт-Экспресс-ը:

Նշվում է, որ պորտուգալացի մասնագետի գործակալ Ժորժե Մենդեշի հետ ռուսական կողմը բանակցել է մոտ մեկ ամիս առաջ:

Ռուսական թիմի ղեկավարությունը նոր գլխավոր մարզչի հարցում դեռևս որոշում չի կայացրել: Ըստ ամենայնի՝ որոշման հիմքում կլինեն թիմի արդյունքները մրցաշրջանի ավարտին:

«Զենիթի» ներկայիս գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի պայմանագրի ժամկետի ավարտին քիչ է մնացել, իսկ մասնագետը չի ցանկանում երկարաձգել այն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ