Ռուս աթլետները որակազրկվել են և չեն մասնակցի Ռիոյի օլիմպիական խաղերին

Ռուսաստանը ներկայացնող աթլետները չեն կարողանա մասնակցել Ռիոյում այս ամռանը կայանալիք օլիմպիական խաղերին:

Այս որոշումը ընդունել է  Աթլետիկայի ֆեդերացիանների միջազգային ասոցացիան (IAAF)՝ հիմք ընդունելով ռուս աթլետների  դոպինգային սկանդալների մեջ ներգրավված լինելու հանգամանքը: Wada-ն խումբը IAAF-ի պատվերով   ներկայացրել 325 էջանոց զեկույց ռուս աթլետների  դոպինգ թեստերի մասին մանրամասն վերլուծություններով, ինչից հետո որոշվել է վտանգի տակ չդնել ասոցացիայի հեղինակությունը և որակազրկել ռուս աթլետներին ամենահեղինակավոր մրցաշարերից մեկից:

Սակայն կա հավանականություն, որ  IAAF-ը կարող է դիտարկել որոշ աթլետներին Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակցության արտոնագիր տրամադրելու հնարավորությունը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ