Ռուս հարձակվողը՝ «Շիրակի» ֆուտբոլիստ

Գյումրիի «Շիրակը» պայմանագիր է կնքել ռուս հարձակվող Գիորգի Գոգիչաևի հետ՝ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

25-ամյա ֆուտբոլիստը «Զենիթի» սան է, 5 մրցաշրջան հադես է եկել «Ալանիայի» կազմում, իսկ հետո տեղափոխվել է «Սախալին»: Մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո վերադարձել է «Ալանիա»՝ հանդես գալով մինչև նախորդ մրցաշրջանի ավարտը:

Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է 1 մրցաշրջանի համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ