Ռուս ֆանատների մասնակցությամբ ծեծկռտուքները շարունակվում են

Չնայած այն հանգամանքին, որ ՈւԵՖԱ-ն զգուշացրել է Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որ եթե թիմի ֆանատների կողմից շարունակվեն Եվրոպայի առաջնության առնչությամբ ծեծկռտուքներն ու անկարգությունները, ապա Ռուսաստանի հավաքականը կհեռացվի Եվրո 2016-ից, մի խումբ ֆանատներ այսօր Քյոլնում ծեծել են իսպանացի զբոսաշրջիկների:

Ինչպես տեղեկացնում է գերմանական Bild-ը, ռուս ֆանատները Գերմանիա են ժամանել Ֆրանսիայից և Քյոլն քաղաքում հարձակվել են իսպանացի զբոսաշրջիկների վրա: 7 ֆանատ ծեծի են ենթարկել 2 տղամարդու և 1 կնոջ, որոնցից մեկի քիթն է կոտրվել, իսկ երկուսը մարմնական լուրջ վնասվածքներ են ստացել:

Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է 6 ֆանատ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ