Ռունին խաղ կանցկացնի «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմի կազմում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին վերականգնվել է վնասվածքից:

Ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հաստատել է, որ Ռունին երկու մարզում է անցկացրել հիմնական կազմի հետ, իսկ երկուշաբթի մասնակցելու է «Մանչեսթեր Յունայթեդ Մ-21» – «Միդլսբրո Մ-21» խաղին, որպեսզի մարզավիճակ հավաքի՝ գրում է Mirror-ը:

Նշենք, որ անգլիացին բաց էր թողել «Յունայթեդի» վերջին 11 խաղերը վնասվածքի պատճառով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ