Ռունին կշարունակի կրել ավագի թևկապը

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը ընդգծել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կշարունակի կրել ավագի թևկապը:

Հիշեցնենք, որ Ուեյն Ռունիին նկատել էին հարբած վիճակում: Պապարացիները վերջինիս լուսանկարել էին Լոնդոնի բարերից մեկում, որտեղ Ռունին մասնակցում էր հարսանեկան արարողության: Այս ամենից հետո շշուկների էին պտտվում, որ անգլիացին կզրկվի ավագի թևկապից:

«Ռունի կլինի ավագը: Բայց նա միշտ չի կարող  հայտնվել թիմի մեկնարկային կազմում: Շատ կարևոր է, որ նա ցույց տա առաջատարի որակներ: Երբ ես խաղում էի հավաքականում, մենք հաջողակ թիմ ունեինք, քանի որ բոլորը ինչ-որ չափով ավագ էին թիմում: Ուեյնը միշտ ավագ է լինելու, սակայն անհրաժեշտ են այլ թեկնածուներ»,-The Telegraph-ն է մեջբերում Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի խոսքերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ