Ռունին հայտնել է, թե որ դիրքում է խաղալու «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին հայտնել է, որ նոր մրցաշրջանում նա հանդես է գալու դասական 10 համարի դիրքում, որպես ենթահարձակվող: Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր չէ նրան օգտագործել կիսապաշտպանության կենտրոնում, ինչպես նախորդ մրցաշրջանում Լուի վան Գալի ղեկավարությամբ էր:

«Դա համարյա ազատ դեր է, և ես ուրախ կլինեմ խաղալ այդտեղ: Նա [Մոուրինյուն] ինձ ասաց, որ 10 համար եմ խաղալու: Կարծում եմ` դա լավ դիրք է գոլեր խփելու համար: Ես իմ ողջ կարիերայի ընթացքում գոլեր եմ խփել և կասկած չունեմ իմ` գոլ խփելու կարողությունների վրա: Հուսամ, կկարողանամ դա անել նաև նոր մրցաշրջանում»,-ասել է Ռունին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ