Ռունին գերազանցեց Բեքհեմի ցուցանիշը

Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին մեկնարկային կազմում էր Սլովակիայի ընտրանու դեմ ԱԱ 2018-ի որակավորման մրցաշարի շրջանակում կայացած հանդիպմանը, որն ավարտվեց անգլիացիների՝ նվազագույն հաշվով հաղթանակով:

Այս հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստի համար 116-րդն էր ազգային ընտրանու կազմում: Ռունին շրջանցեց Բեքհեմին Անգլիայի հավաքականում անցկացրած խաղերի քանակով՝ հայտնում է Անգլիայի հավաքականի պաշտոնական թվիթերյան էջը:

Նշենք, որ այս հաշվարկում Ռունին զիջում է միայն դարպասապահ Պիտեր Շիլտոնին, ով անցկացրել է 125 հանդիպում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ