Ռունի. «Պոգբան «ՄՅՈՒ»-ում անավարտ գործեր ունի»

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին կիսվել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ համատեղ մարզումների հիշողություններով:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը մոտ է «Կարմիր սատանաների» կազմը համալրելուն: Թուրինյան ակումբի և «Ման Յունայթեդի» միջև բանակցություններ են ընթանում:

«Իմ հիշողությունները Պոգբայի հետ մարզումների՞ց: Կապտուկներ: Նա այն ֆուտբոլիստներից էր, ով մարզումների ժամանակ ցավեցնում էր: Չեմ կարծում, որ նա դա դիտավորյալ էր անում, այդպես էր ստացվում:

Պետք չէր նա հետ պայքարի մեջ մտնել: Նա հմտություններ ուներ և հիմա դրանք ավելի են աճել:

Հույս ունեմ, որ նա կցանկանա վերադառնալ «Յունայթեդ» և ապացուցել բոլորին, որ նա թոփ մակարդակի ֆուտբոլիստ է:

Եթե նա ցանկանում է վերադառնալ, մենք կընդունենք Պոլին մեծ հաճույքով: Վստահ եմ, որ նա գիտի այստեղ անավարտ գործեր ունենալու մասին»,-նշել է հարձակվողը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ