Ռունի. «Մոուրինյոն հիանալի ֆուտբոլիստներ է ձեռք բերել»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին անդրադարձել է թիմի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կատարած աշխատանքին:

«Նա եկել է, նա լավ լեզու է գտնում ֆուտբոլիստների հետ: Մարզումները դժվար են, բայց հաճելի: Մենք պատրաստ ենք, տքնաջան աշխատում ենք: Գիտենք, որ հիանալի մրցաշրջան ենք ունենալու:

Կարծում եմ, որ նա հիանալի ֆուտբոլիստներ է ձեռք բերել, որոնք արդեն հարմարվել են թիմին:

Միշտ լավ է նոր մարզիչ ունենալը, բայց երբ դա Մոուրինյոյի նման մասնագետ է, հաճելի է աշխատել նրա ղեկավարության ներքո, նա վերադարձրել է թիմին հաղթական ոգին:

Նա մարզիչն է, բայց նա կարողանում է նաև ընկեր լինել ֆուտբոլիստների համար: Դա էլ հենց նրա հաջողությունների գաղտնիքն է»,-նշել է անգլիացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ