Ռումինիայի հավաքականի դարպասապահ. «Հայաստանի ազգային հավաքականի հետ հեշտ խաղ չի սպասվում»

Ռումինիայի ազգային հավաքականի և «Ֆիորենտինայի» դարպասապահ Չիպրիան Տատարուշանուն մեկնաբանել է ԱԱ 2018թ. որակավորման փուլի Հայաստանի և Ղազախստանի հավաքականների դեմ առաջիկա հանդիպումները:

«Սա դեռ որակավորման փուլի սկիզբն է և մեզ առջևում շատ հանդիպումներ են սպասվում: Ես դիտել եմ, թե ինչպես Ղազախստանի ընտրանին ոչ-ոքի ավարտեց իր հանդիպում լեհերի դեմ: Մեզ ոչ մի հեշտ հանդիպում չի սպասվում: Այլևս չկան փոքր թիմեր: Կա ինտերնետ, որի օգնությամբ մարզիչները գրեթե ամեն ինչ գիտեն մրցակցի մասին: Այդ իսկ պատճառով մեզ հեշտ հաղթանակներ չեն լինելու, ինչպես նախկինում», ասել է Տատարուշանուն:

Հիշեցնենք, որ ԱԱ 2018թ. որակավորման փուլի Հայաստանի – Ռումինիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին, ժամը ՝ 20:00:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ