Ռումինացիները Իսպանիայի հետ կխաղան մարզաշապիկներով որոնց վրա համարի փոխարեն մաթեմատիկական հավասարումներ են

Ռումինիայի հավաքականը Իսպանիայի հավաքականի հետ խաղի ժամանակ հատուկ ակցիա կանցկացնի՝ ուղղված կրթության ոլորտին աջակցելուն։

Ռումինացի ֆուտբոլիստները իսպանացիների հետ խաղում դաշտ դուրս կգան հատուկ մարզաշապիկներով, որոնց վրա համարների փոխարեն կլինեն տարատեսակ մաթեմատիկական հավասարումներ, հայտնում է Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Այսպիսով, թիմը կհայտնի իր զորակցությունն այն շարժմանը, որը պայքարում է երեխաների՝ դպրոցները վաղաժամ լքելու դեմ։ Ռումինիայի հավաքականը ցանկանում է ցույց տալ, որ ֆուտբոլն ու մաթեմատիկան իրար հետ սերտորեն կապված են։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ