Ռուբեն Հայրապետյան. «Սպորտի նախարարին խորհուրդ կտայի զբաղվել ատամնաբուժությամբ»

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի շնորհանդեսին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ սպորտի նախարարությունն իրավունք չունի զբաղվել ֆուտբոլի հարցերով:

«Սպորտի նախարարին խորհուրդ կտայի զբաղվել ատամնաբուժությամբ: ՖԻՖԱ-ի կանոնակարգով սպորտի նախարարությունն իրավունք չունի զբաղվել ֆուտբոլով, երկրում ֆուտբոլի միակ պատասխանատուն ֆուտբոլի ֆեդերացիան է»,-նշեց Հայրապետյանը:

Նշենք, որ մինչ այդ Սպորտի և Երիտասարդության նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշել էր, որ ֆուտբոլի վիճակի շուրջ ոլորտի մասնագետներին հրավիրելու է քննարկման` առաջիկա քայլեր մշակելու համար:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ