Ռուբեն Հայրապետյան. «ՖԱՖ-ը երկրպագու չէ և եթե շարունակեն հակաֆուտբոլային արարքներ դրսևորել այլևս մարզադաշտ ոտք չի դնի»

Իսկ ո՞վ է ասել, որ ՖԱՖ-ը հավաքականի երկրպագու է: ՖԱՖ-ը երկրպագու չէ, «Ֆուտբոլ +» շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

-ՖԱՖ-ը դժգոհել է, որ ֆեդերացիան իրենց համար ֆիքսված տեղերի տոմսեր չի վաճառել, երբ այդ տեղերն ազատ են եղել: Ի՞նչն է արգելքի պատճառը:

-Ո՞րն է իրենց տեղը: Իրե՞նք են որոշում: Հավաքականի երկրպագուների համար, իրոք, ֆիքսված տեղ կա: Իսկ ո՞վ է ասել, որ ՖԱՖ-ը հավաքականի երկրպագու է: ՖԱՖ-ը երկրպագու չէ: Նրանք արհեստական և քաղաքական ինտրիգներ են սարքում: Նրանք եթե շարունակեն հակաֆուտբոլային արարքներ դրսևորել, մարզադաշտ այլևս ոտք չեն դնի: Նրանք ճանաչվելու են հակաֆուտբոլային մարդիկ և դուրս են մնալու: Մենք հեռարձակման իրավունքները վաճառել ենք: Նրանք իրավունք ունե՞ն իրենց լոգոները բերելու և անվճար գովազդելու: Կվճարեն, համապատասխան թույլտվություն կունենան՝ կանեն: Իրենք սովոր են ձրի տոմս ստանալ և վերավաճառել կամ ֆեդերացիայից 2000 դրամով վերցնել և 3000-ով վաճառել: Հիմա դա չկա՝ դժգոհո՞ւմ են:

Աղբյուրը ՝ haynews.am
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ