Ռոյ Քին. «Մոուրինյոն իրեն յուրահատուկ մեկն է համարում, իսկ ես Գվարդիոլային եմ այդպիսին համարում»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը խոսել է մանչեսթերյան թիմերի դիմակայության մասին և ընգծել, որ Գվադիոլային համարում է յուրահատուկ մարզիչ:

«Մանչեսթերում հիմա 2 մարզիչ կա: Մոուրինյոն իրեն յուրահատուկ մեկն է համարում, սակայն ես յուրահատում եմ համարում Գվարդիոլային:

Մենք առաջ էլ ենք տեսել, թե ինչպես է «Սիթին» հիանալի մեկնարկում նոր մրցաշրջանում, սակայն ավելի ուշ ընկնում տեմպից: Բայց չեմ կարծում, որ դա տեղի կունենա նոր մարզչի ղեկավարության ներքո:

Գվարդիոլան ասում է, որ նա մարզիչ է, ով նոր մարտահրավերներ է փնտրում: Ես չէի ցանկանա նրա հետ անհամաձայնություն ունենալ»,-Goal.com-ն է մեջբերում Քինի խոսքերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ