Ռոյ Հոջսոնը հեռացել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը ԵՎՐՈ-2016-ի քառորդ եզրափակչում Իսլանդիայի ընտրանուց կրած պարտությունից հետո հրաժարական է ներկայացրել:

«Եկել է ժամանակը, որ Անգլիայի հավաքականը գլխավորի այլ մեկը, ով կարող է լինել այս երիտասարդ, ծարավ և տաղանդավոր թիմի մարզիչը: Ֆուտբոլիստները ֆանտաստիկ խաղացին և արեցին ամեն ինչ, ինչ ես պահանջել էի: Երբ ես գլխավորեցի հավաքականը, ինձ ասացին, որ ֆուտբոլիստները չեն ուզում խաղալ հավաքականում: Ես նման բան չեմ տեսել»,-ասել է Ռոյ Հոջսոնը հետխաղյա մամուլի ասուլիսում:

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան ընդունել է Հոջսոնի հրաժարականը: Կառույցի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ շտապ քայլեր կձեռնարկվեն հավաքականի մարզչի նոր հարցը լուծելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ