«Ռոստովը» զարմացրել է Անչելոտիին

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությանը:

«Բարդ խումբ է. պետք է զգույշ լինենք: Նախորդ մրցաշրջանում «Ատլետիկոն» դուրս թողեց «Բավարիային» այս խաղարկությունից:

«Ռոստովը» զարմացրեց ինձ «Այաքսի» նկատմամբ ջախջախիչ հաղթանակով, իսկ ՊՍՎ-ն նախորդ մրցաշրջանում միայն 11-մետրանոցներով զիջեց «Ատլետիկոյին»: Այս խումբը թույլ չէ»,- Անչելոտիի խոսքն է փոխանցում «Բավարիայի» պաշտոնական կայքը:

Չեմպիոնների լիգա. Խմբային փուլի վիճակահանության արդյունքները

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ