Ռոստոմյան. «Միջազգային իրավաբաններ ենք վարձել Միհրանի գործի համար»

Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը այսօր կայացած մամլո ասուլիսի ընթացքում խոսեց հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի նկատմամբ կողմնակալ մրցավարության մասին և ընգծեց, որ ՀԱՕԿ-ը արդեն քայլեր է ձեռնարկել արդարության վերականգման ուղղությամբ:

«Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտը բոլորն են տեսել, ինչպես հաղթանակը լկտի ձևով նվիրեցին մրցակցին:

Իսկ ինչ վերաբերում է բողոքարկմանը, ապա խնդիրներ կան, թե ինչ պետք է բողոքարկենք: Ըմբշամարտի մրցավարական կանոնադրության մեջ հստակ կետեր չկան: Մի մրցավարը կարող է ասել, որ ըմբիշը պասիվ է, մյուսը կարող է ասել՝ ոչ:

Հիմա մենք միջազգային իրավաբաններ ենք վարձել, ովքեր աշխատում են այդ ուղղությամբ:  Համագործակցում ենք Լոզանի մարզական դատարանի հետ, նրանք էլ մեզ կօգնեն ճիշտ բողոքարկել: Աշխարհի առաջնությունից հետո հասանք նրան, որ Միհրանի գոտեմարտից հետո 4 մրցավարի հեռացրեցին: Սակայն պետք է հասկանալ, որ մրցավարները պարզապես կամակատարներ են»:

Հ. Ռոստոմյանը անդրադարձավ նաև Ռիոյի Օլիմիպիական խաղերում 20 տարի անցհայկական պատվիրակության գրանցած ռեկորդային արդյունքին (1 ոսկե մեդալ, 3 արծաթե):

«Իհարկե, եղան բացթողումներ և եղան այնպիսի բաներ, որոնք մեր վերահսկողությունից դուրս էին, օրինակ Անդրանիկի ձեռքի վնասվածքը»:

35-ամյա մարզական գործիչը նաև քննադատության ենթարկեց 31-րդ Օլիմիպիական խաղերի կազմակերպվածությունը:

«Պարադոքսն այն էր, որ լինելով ոչ լիարժեք կազմակերպված խաղեր, դրանք մեծ հետաքրքրություն ներկայացրին հանրության շրջանում: Մեր ունեցած տվյալների համաձայն՝ Բրազիլիա էր ժամանել 1,5 մլն. տուրիստ»,-ավելացրեց Ռոստոմյանը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ