Ռոսբերգը՝ Ճապոնիայի Մեծ մրցանակի հաղթող, «Մերսեդեսը»՝ թիմային գավաթակիր

Ավարտվեց Ֆորմուլա 1-ի՝ Ճապոնիայի Մեծ մրցանակը: «Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը նվաճեց հաղթողի կոչումը, երկրորդը «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենն էր, իսկ երրորդը՝ «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը:

Նշենք, որ «Մերսեդեսը» երրորդ տարին անընդմեջ դարձավ Նախագծողների գավաթի հաղթող: Դեռևս 4 մրցարշավ առջևում կա, սակայն «Մերսեդեսն» արդեն ապահովել է թիմային գավաթը, իսկ հաղթողի տիտղոսի համար կպայքարեն միայն Նիկո Ռոսբերգն ու Լյուիս Հեմիլթոնը. մյուսները կորցրել են անգամ տեսական հնարավորությունը:

Ֆորմուլա 1, Ճապոնիայի Մեծ մրցանակ, մրցարշավ

1. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես») — 53 շրջան
2. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +4,978
3. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +5,776
4. Սեբաստյան Ֆետել («Ֆերարի») +20,269
5. Քիմի Ռայկոնեն («Ֆերարի») +28,370
6. Դանիել Ռիկարդո («Ռեդ Բուլ») +33,941
7. Սերխիո Պերես («Ֆորս-Ինդիա») +57,495
8. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս-Ինդիա») +59,177
9. Ֆելիպե Մասա («Ուիլյամս») +1.37,763
10. Վալտերի Բոտաս («Ուիլյամս») +1.38,323
11. Ռոմեն Գրոժան («Հաս») +1.39,254
12. Ջոլիոն Պալմեր («Ռենո») +1 շրջան
13. Դանիել Կվյատ («Տորո Ռոսո») +1 շրջան
14. Քևին Մագնուսեն («Ռենո») +1 շրջան
15. Մարկուս Էրիկսոն («Զաուբեր») +1 շրջան
16. Ֆերնանդո Ալոնսո («Մաքլարեն») +1 շրջան
17. Կառլոս Սայնս-կրտսեր («Տորո Ռոսո») +1 շրջան
18. Ջենսոն Բատոն («Մաքլարեն») +1 շրջան
19. Ֆելիպե Նասր («Զաուբեր») +1 շրջան
20. Էստեբան Գուտյերես («Հաս») +1 շրջան
21. Էստեբան Օկոն («Մանոր») +1 շրջան
22. Պասկալ Վերլյայն («Մանոր») +1 շրջան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ