Ռոնալդուն ժխտում է բռնաբարության մեղադրանքները

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շահերը ներկայացնող Gestitute ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքում է ֆուտբոլիստի հասցեին հնչած մեղադրանքները՝ 2009թ. կատարած բռնաբարության վերաբերյալ։

«Տվյալ տեղեկատվությունը ոչ այլ ինչ է, քան լրագրողական ֆանտաստիկայի մի մաս։ Ենթադրվող տուժողը հրաժարվում է հայտնել իր մասին և հաստատել այդ պատմությունը։

Ողջ սյուժեն հիմնված է չստորագրված փաստաթղթերի վրա, մասնակից կողմերը հայտնի չեն, էլեկտրոնային նամակները տարածվում են փաստաբանների կողմից, ովքեր չեն ներկայացնում Կրիշտիանու Ռոնալդուի շահերը։

Հորինված նամակը, որը ուղարկվել է ենթադրյալ տուժողի կողմից, նա երբեք չի ստացել։

Der Spiegel թերթի տեղեկատվությունը կեղծ է։ Կրիշտիանու Ռոնալդուն կանի ամեն ինչ, որպեսզի դիմադրի այս ստին»,-նշված է հայտարարության մեջ։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ