Ռոնալդուն «Թվիթերում» ավելի հանրաճանաչ է, քան «Ատլետիկոյի» ամբողջ կազմը միասին

«Թվիթեր» սոցիալական ցանցը Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ ներկայացրել է Մադրիդի «Ռեալի» ու «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներին՝ ըստ հանրաճանաչության: «Արքայական» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս հաշվարկում ամենաքննարկվող ֆուտբոլիստն է, ընդ որում՝ Ռոնալդուի մասին թվիթներն ավելի շատ են, քան Մադրիդի «Ատլետիկոյի» ամբողջ կազմին վերաբերող գրառումները:

Չեմպիոնների լիգայի ամենաքննարկվող անձինք են Դիեգո Սիմեոնեն, Պեպ Գվարդիոլան, Կրիշտիանու Ռոնալդուն, Գարեթ Բեյլը, Ֆերնանդո Տորեսը, Անտուան Գրիզմանը, Զինեդին Զիդանը, Յան Օբլակը, Յայա Տուրեն, Մանուել Նոյերը:

Ամենաքննարկվող պահը եղել է «Ատլետիկո Մադրիդ» – «Բարսելոնա»(2:0) խաղը: Այս խաղի վերաբերյալ օգտատերերը րոպեում 76 հազար թվիթ են կատարել:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 28-ին «Սան Սիրո» մարզադաշտում: Տիտղոսը վիճարկելու են Մադրիդի «Ռեալն» ու «Ատլետիկոն»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ