Ռոնալդուն շրջանցեց մադրիդյան դերբիի պատմական ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Վիսենտե Կալդերոնում» դարձավ հեթ-տրիկի հեղինակ ու շրջանցեց «Ռեալի» լեգենդ Ալֆրեդո դի Ստեֆանոյին պատկանող ռեկորդը:

Ռոնալդուն մադրիդյան դերբիում արդեն դարձել է 18 գոլի հեղինակ, որով նա այս դիմակայության լավագույն ռմբարկուն է: Մինչև թիմերի միջև վերջին հանդիպումը ռեկորդը պատկանում էր արգենտինացի Դի Ստեֆանոյին, որը դարձել է 17 գոլի հեղինակ:

Այս հաշվարկում լավագույնների թվում են Սանտիլյանան(15), Ֆերենց Պուշկաշը(13) և Էմիլիո Բուտրագենյոն(12):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ