Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում խփեց 68-րդ գոլը և ռմբարկուների ցուցակում բարձրացավ 4-րդ հորիզոնական (տեսանյութ)

Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն երեկ ԱԱ 2018թ. որակավորման փուլի Լատվիայի ազգային հավաքականի հետ խաղի ժամանակ դարձավ դուբլի հեղինակ: 31-ամյա հարձակվողը հավաքականի կազմում խփեց 67-րդ և 68-րդ գոլերը:

Այսպիսով, Ռոնալդուն ռմբարկուների ցուցակում հավասարվեց Գերդ Մյուլերին (ՖՌԳ, 62 հանդիպում) և Ռոբի Կին (Իռլանդիա, 148 հանդիպում): Այս երեք ֆուտբոլիստները այժմ կիսում են 4-րդ հորիզոնականը:

Պորտուգալացուն գերազանցում են Միրոսլավ Կլոզեն (Գերմանիա, 71 գոլ 137 խաղում), Շանդոր Կոշիչը (Հունգարիա, 75 գոլ 68 խաղում) և Ֆերենց Պուշկաշը (Հունգարիա/ Իսպանիա, 84 գոլ 89 խաղում):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ