Ռոնալդուն պատմել է, թե որն է իր կյանքի ամենաերջանիկ օրը, ամենասիրելի գոլը, ճաշատեսակը, երգը…

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն  ՖԻՖԱ-ի վարկածով «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» ճանաչվելուց հետո, բացահայտել է իր մասին անհայտ փաստեր:

«Կարիերայիս լավագո՞ւյն գոլը: Սովորաբար ասում եմ վերջին խփածս գնդակը, դա ամենակարևորն է:

Կրիշտիանու Ռոնալդու լինելու լավագույն մասը՝ մարդկանց երջանկացնելն է:

Բարդ է ասել, թե որ պաշտպանի դեմ է ամենադժվարը խաղալը: Խաղացել եմ այնքան ֆանտաստիկ պաշտպանների դեմ:

Կյանքիս լավագույն պահը՝ որդուս ծնունդն էր:

Չունեմ կոնկրետ սիրված երգ: Սիրում եմ ուրախ երաժշտություն, ինչպես Ռեգետոնը:

Լավագույնը խոսքերը, որը երբևէ ասել է որդիս. «Հայրի՛կ, սիրում եմ քեզ, դու լավագույնն ես աշխարհում»:

Լավագույն մարզադաշտը, որտեղ խաղացել եմ «Սանտիագո Բեռնաբեուն» է:

Մայրիկիս պատրաստած ամենասիրելի ուտեստը «Կոդն» է»,-Marca-ի հետ զրույցում պատմել է Ռոնալդուն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ