Ռոնալդուն պատմել է, թե ինչու չի նշել Խորվաթիայի դեմ հաղթանակը

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ չէր կարող իրեն թույլ տալ նշել Խորվաթիայի ընտրանու դեմ հաղթանակը, քանի որ մրցակցի թիմում խաղում էր ակումբում Ռոնալդուի թիմակից Լուկա Մոդրիչը, որին անչափ տխրեցրել էր իր թիմի պարտությունը:

«Իհարկե, ես ուրախ եմ, որ մենք հաղթել ենք Խորվաթիային: Սակայն չէի կարող նշել մեր հաղթանակը խաղադաշտում, որովհետև  իմ եղբայր Լուկա Մոդրիչը լաց էր լինում: Իմ պարտքն էր՝ հանգստացնել նրան»,-ընգծել է Ռոնալդուն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ