Ռոնալդուն օգնություն է առաջարկել իր հայրենի քաղաքին

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով նոր է ապաքինվել վնասվածքից, ֆինանսական օգնություն է առաջարկել հայրենի քաղաք Մադեյրայի իշխանություններին, որտեղ ներկա պահին հրդեհներ են:

«Մեծ ցավով տեսնում եմ, թե ինչ է կատարվում Մադեյրայում և երկրի այլ մարզերում: Շնորհակալություն եմ հայտնում փրկարարներին, որոնք իրենց կյանքն են վտանգում, որպեսզի փրկեն ուրիշներին: Ես ձեր հետ եմ»,-շեշտել է պորտուգալացին:

1 2 4

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ