Ռոնալդուն նշել է ԵՎՐՈ-2016-ի լավագույն խաղացողին

Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն կարծիք է հայտնել, որ ԵՎՐՈ-2016-ի լավագույն ֆուտբոլիստն իր խաղընկեր Պեպեն է:

«Իմ կարծիքով, Պեպեն արտասովոր էր այս տարի: Սա երևի նրա լավագույն մրցաշրջանն էր: Նա անկասկած Պորտուգալիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստն էր և «Ռեալի» լավագույն խաղացողներից մեկը Չեմպիոնների լիգայում:

Ուրախ եմ, որ նա հայտնվել է մրցաշարի խորհրդանշական հավաքականում: Իմ կարծիքով նա ԵՎՐՈ-ի լավագույն ֆուտբոլիստն էր»,-ասել է Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2016-ի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ