Ռոնալդուն միայն մեկ բան է խնդրել «Ռեալի» երկրպագուներից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Բավարիայի» դեմ հաղթանակից հետո դիմել է «արքայական» ակումբի երկրպագուներին խնդրանքով:

«Միայն խնդրում եմ երկրպագուներին չսուլել ինձ: Միայն դա եմ խնդրում:

Խնդրում եմ, քանի որ գիտեմ, որ ամեն խաղում ներդնում եմ ողջ ուժերս: Երբ նույնիսկ գոլ չեմ խփում, փորձում եմ ինչ-որ բանով օգտակար լինել թիմին»,-նշել է պորտուգալացի ֆուտբոլիստը:

Ռոնալդուն մյունխենյան ակումբի դեմ պատասխան խաղում հեթ-տրիք հեղինակեց Նոյերի պաշտպանած դարպասը և օգնեց թիմի նվաճել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ