Ռոնալդուն մեղադրել է «Սելտայի» ֆուտբոլիստների կաշառք վերցնելու մեջ

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի «Սելտա»-«Ռեալ Մադրիդ» հանդիպման ժամանակ հյուրերի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեղադրել է մրցակցի ֆուտբոլիստներին կաշառք ստանալու մեջ, տեղեկացնում է Mundo Deportivo-ն՝ հղում կատարելով Gol TV-ին:

Պորտուգալացին խաղային դրվագներից մեկում տանտերերի պաշտպան Գուստավո Կաբրալյուին ասել է.«Շատ փող, մի ճամպրուկ»: Դրանով Ռոնալդուն ցանկանում էր ասել, որ «Բարսելոնան» «Սելտային» պարգև է խոստացել, եթե նրանց հաջողվի միավորներ կորզել «Ռեալից»: Ընդ որում՝ 32-ամյա հարձակվողը համապատասխան ժեստ է արել ձեռքերով՝ ակնարկելով ստացած փողերը:

Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է «արքայական» ակումբը, եթե վերջին տուրի հանդիպմանը մադրիդյան ակումբը գրանցի ոչ-ոքի կամ հաղթանակ, ապա կնվաճի Լա Լիգայի տիտղոսը վերջին 5 տարիներում առաջին անգամ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ