Ռոնալդուն մարզվել է ընդհանուր խմբի հետ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով չէր կարողացել ավարտել մայիսի 24-ի մարզումը, այսօր միացել է ընդհանուր խմբին ու մարզումն անցկացրել սովորական ծրագրով՝ հայտնում է Marca-ն:

Մայիսի 24-ին պորտուգալացին ստիպված եղավ մարզումը վաղաժամ ավարտել ձախ ազդրի վնասվածքի պատճառով, որը Ռոնալդուն ստացել էր Կիկո Կասիլյայի հետ բախումից:

31-ամյա Ռոնալդուն վնասվածք ստանալու օրը սոցցանցերի միջոցով երկրպագուներին տեղեկացրել էր, որ իր առողջական վիճակը լավ է, և ոչ մի խնդիր չկա:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ