Ռոնալդուն լռության դիմաց 375 հազար դոլար է վճարել աղջկան, ով իրեն մեղադրում էր բռնաբարության մեջ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել:

Ըստ Der Spiegel ամսագրի տվյալների՝ պորտուգալացին լռության դիմաց 375 հազար դոլար է վճարել աղջկան, ով մեղադրել էր ֆուտբոլիստին 2009 թվականին Լաս-Վեգասի հյուրանոցներից մեկի համարում բռնաբարություն կատարելու առիթով:

Սա Ռոնալդուի շուրջ նմանատիպ առաջին սկանդալը չէ: 2005 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» այն ժամանակվա ֆուտբոլիստը հարցաքննվել էր լոնդոնցի երկու կանանց նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու կասկածանքով: «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը հերքել էր մեղադրանքները, և գործը փակվել էր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ