Ռոնալդուն հյուրանոցների ցանց է բացում

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ ժամանակներս կբացի հյուրանոցների ցանց:

Տեղեկացվում է, որ ֆուտբոլիստը արդեն 40 մլն. եվրոյի չափ ներդրում է արել այդ ծրագրի իրագործման համար: Հյուրանոցները կբացվեն Լիսաբոնում, Մադրիդում, Նյու Յորքում և Մադեյրա կղզում, որտեղ Ռոնալդուն ծնվել է:

Ցանցը կկոչվի CR7, ինչպես և պորտուգալացու բրենդը, որը զբաղվում է օծանելիքի, կոշիկների և ներքնազգեստի արտադրությամբ:

Առաջին հյուրանոցը կբացվի Մադեյրայում արդեն այս հանգստյան օրերին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ