Ռոնալդուն հաստատել է, որ նոր պայմանագրի շուրջ զրուցել է Պերեսի հետ

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է թիմի հետ պայմանագրի երկարաձգման մասին:

«Ես հեռախոսով այս թեմայի շուրջ խոսել եմ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Մադրիդ վերադառնալուց հետո ևս մեկ անգամ կքննարկենք:

Ակնհայտ է՝ ես ուզում եմ երկարաձգել պայմանագիրս: Թիմը ևս նույն ցանկությունը պետք է ունենա: Առաջիկայում ամեն ինչ ավելի հստակ կլինի»,- As-ը փոխանցում է Ռոնալդուի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ