Ռոնալդուն հանդիպել է նախկին ֆուտբոլիստին, ով այժմ անբուժելի հիվանդ է

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Լեգիայի» հետ խաղից հետո (5-1) հանդիպել է Ֆերնանդո Ռիկսենին, ում պորտուգալացին անձամբ հրավիրել էր խաղին: Ռիկսենը հոլանդացի նախկին ֆուտբոլիստ է, ում մոտ 2013թ. հայտնաբերել են անբուժելի համարվող Լու Գերիգի հիվանդությունը:

Ռոնալդուի հետ Ռիկսենին հանդիպել են նաև «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը և պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշը: Ռոնալդուն նախկին ֆուտբոլիստին նվիրել է իր մարզաշապիկը:

Ֆերնանդո Ռիկսենը խաղացել է կիսապաշտպանի դիրքում, առավել հայտնի է «Գլազգո Ռեյնջերսում» իր ելույթներով: Հանդես է եկել նաև «Զենիթում» և մի շարք հոլանդական ակումբներում:

Riksen

hBT-7EnLQzw

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ