Ռոնալդուն գերազանցել է Իբրահիմովիչի ցուցանիշը

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Աշխարհի առաջնության որակավորման փուլի վերջին երկու խաղերում դարձավ 5 գոլի հեղինակ, ինչի շնորհիվ ազգային թիմում իր գոլերի թիվը հասցրեց 66-ի:

Այդպիսով, «Ռեալի» հարձակվողը դուրս եկավ եվրոպական հավաքականների՝ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների աղյուսակի 6-րդ հորիզոնական՝ շրջանցելով շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:

Եվրոպական հավաքականների ռմբարկուները

1. Ֆերենց Պուշկաշ (Հունգարիա/Իսպանիա) – 84 գոլ 89 խաղում
2. Շանդոր Կոշիչ (Հունգարիա) – 75 (68)
3. Միրոսլավ Կլոզե (Գերմանիա) – 71 (137)
4. Գերդ Մյուլեր (ԳՖՀ) – 68 (62)
5. Ռոբի Քին (Իռլանդիա) – 68 (146)
6. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) – 66 (135)
7. Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա) – 62 (116)
8. Իմրե Շլոսեր (Հունգարիա) – 59 (68)
9. Դավիդ Վիլյա (Իսպանիա) – 59 (97)
10-11. Յան Կոլեր (Չեխիա) – 55 (91)
10-11. Յոահիմ Շտրայխ (ԳԴՀ) – 55 (102)
12. Ուեյն Ռունի (Անգլիա) – 53 (115)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ