Ռոնալդուն դիմել է «Բարսելոնայի» բժիշկներին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդոն բաց է թողել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը ազդրի վնասվածքի պատճառով: Սակայն, վախենալով վնասվածքի լրջությունից, Ռոնալդուն 2-րդ կարծիքն է ցանկացել լսել և դիմել է «Բարսելոնայի» բժիշկներին, հաղորդում է Sport-ը:

Ինչպես հաղորդում է իսպանական թերթը, պորտուգալացին թույլ է տվել իր մասին հոգ տանող տանող բժիշկներին կապ հաստատել կատալոնական ակումբում աշխատող իրենց գործընկերների հետ:

Աղբյուրի հավաստմամբ` Ռոնալդուն այլևս չի վստահում մադրիդյան բժիշկներին, քանի որ վերջիններս «Վիլյառեալի» դեմ խաղից առաջ սխալ ախտորոշում են արել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ